211652_close_icon
views-count2006 դիտում article-date 11:14 25-05-2017

Բրազիլիայում ցուցարարները հրդեհել են գյուղնախարարության շենքը

Բրազիլիայում շարունակվող մասշտաբային բողոքի ցույցերի ֆոնին ցուցարարները ներխուժել են երկրի գյուղատնտեսության նախարարության շենքը և հրդեհել այն։ Բացի այդ, վնասել են ևս մի քանի կառավարական շենքեր։ Ինչպես հաղորդում է BBC-ն, իշխանությունները հայտնել են այն մասին, որ մայրաքաղաք Բրազիլիայի փողոցներ է դուրս եկել ևս 35,000 մարդ։ Ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը։ Ցուցարարները պահանջում են նախագահ Միշել Թեմերի հրաժարականը, նոր ընտրությունների անցկացում և ծրագրված տնտեսական բարեփոխումների չեղարկում։ Նախորդ շաբաթ Թեմերի հասցեին նոր կոռուպցիոն մեղադրանքներ էին հնչեցվել և պահանջ՝ վայր դնել նախագահի լիազորությունները։ Ակցիան սկսվել էր խաղաղ, սակայն հետո վերածվել ոստիկանության հետ բախումների, քանի որ ոստիկանները արցունքաբեր գազ էին կիրառել։ Ընթացքում վիրավորվել էր մեկ մարդ, ձերբակալվել՝ մի քանիսը։

Նմանատիպ նյութեր