211652_close_icon
views-count30291 դիտում article-date 07:32 25-05-2017

Յուրօրինակ տարեվերջյան hրաժեշտ մանկապարտեզին հանդես սահմանամերձ Նոյեմբերյան համայնքի «Հեքիաթ» մանկապարտեզում «Հայ ասպետ» հեռուստախաղի բոլոր դասական կանոնների համապատասխան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 23-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի «Հեքիաթ» մանկապարտեզում կայացավ ամենամյա տարեվերջյան hրաժեշտ՝ մանկապարտեզին հանդեսը, որին մասնակցեցին «Փոքրիկ հայեր» խմբի սաները: Երեխաները բաժանվեցին թիմերի և իրենց իմացական գիտելիքները ցույց տվեցին «Հայ ասպետ» հեռուստախաղի բոլոր դասական կանոնների համապատասխան: Դաստիարակչուհի Նազիկ Զալինյանի հարցերին գրագետ և ճիշտ պատասխանելով՝ սաները հիացմունք էին պատճառում հանդիսատեսին: Հանդեսի վերջում սաները, նստելով իրենց ձեռքերով պատրաստված երևակայական ինքնաթիռը, մեկնեցին մի նոր ուսումնական աշխարհ` դեպի դպրոցի աշխարհ: Մանկապարտեզի վարիչ, բազմավաստակ մանկավարժ Փառանձեմ Խանգելդյանը շնորհավորանքի խոսքի վերջում ասաց. «Մենք մի մեծ ընտանիքի անդամներ ենք և հարազատներ , իսկ հարազատ մարդիկ իրար հրաժեշտ չեն տալիս, այլ ասում են մինչ նոր հանդիպում»: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 281+
281+

Նմանատիպ նյութեր