211652_close_icon
views-count32656 դիտում article-date 00:46 25-05-2017

«Մանչեսթեր Յունայթեդը»՝ Եվրոպայի Լիգայի հաղթող, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ և եվրագավաթ նվաճած առաջին հայաստանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստոկհոլմում ավարտվեց Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հանդիպումը, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց հոլանդական «Այաքսին» 2։0 հաշվով և հռչակվեց մրցաշարի հաղթող։ Մանկունյանցիները վստահ հաղթանակ տարավ։ Գերազանց հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը անգլիական թիմի մեկնարկային կազմում էր և 47-րդ րոպեին չափազանց գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ հաշիվը դարձնելով 2։0։ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջին անգամ իր պատմության մեջ դարձավ Եվրոպայի Լիգայի հաղթող։ Այս հաղթանակի շնորհիվ Ժոզե Մոուրինյոյի թիմը նաև Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց։ Իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձավ նորանկախ Հայաստանի առաջին ֆուտբոլիստը, որը եվրագավաթ է նվաճում։ [b]Եվրոպայի Լիգա, եզրափակիչ, Ստոկհոլմ [/b] «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։0 Պոգբա, 18, Մխիթարյան, 48
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր