211652_close_icon
views-count10447 դիտում article-date 21:11 24-05-2017

Հայաստանի բնակչությունը ծերանում է. 60-ն անց մարդկանց պետք է ընդունենք որպես բե՞ռ, թե՞ հնարավորություն. Գարիկ Հայրապետյան. «Ազատություն»

Մինչև 2050 թ. մեր բնակչության մոտավորապես մեկ քառորդը կլինի 60-ն անց տարիքի: Այս մասին խոսել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը [url=https://www.azatutyun.am/a/28506533.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանի եթերում: «Մեր հասարակությունը ծերացող է և բավականին արագ տեմպով ենք ծերանում: Սա նշանակում է, որ մեկ քառորդին պետք է ընդունենք որպես բեռ և վճարենք սոցիալական ապահովության համար կամ ստեղծենք ինֆրաստրուկտուրաներ, ծրագրեր, մտածենք ճկուն մոտեցումներ, որոնց միջոցով այս մարդկանց կկարողանանք ավելի երկար պահել տնտեսական գործունեության մեջ: Պետք է ընտրենք՝ մենք այդ 60+ տարիքի մարդկանց պետք է ընդունենք որպես բե՞ռ, թե որպես հնարավորություն, որպեսզի նրանք ընդգրկված լինեն և ստեղծեն տնտեսական արժեք»,- ասել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչը: Գարիկ Հայրապետյանի գնահատմամբ՝ 2040 թվականին Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը դժվար իրագործելի է: «Եթե կարողանանք 20 տարում գոնե 3.5 միլիոնի հասնել, դա հրաշալի ցուցանիշ կլինի Հայաստանի համար»,- ասել է նա: Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին նորընտիր Ազգային ժողովին իր ուղերձում մտահոգիչ էր համարել ժողովրդագրական վիճակը, և խնդիր դրել, որ 2040 թվականին Հայաստանի բնակչությունն առնվազն 4 միլիոն պետք է լինի:

Նմանատիպ նյութեր