211652_close_icon
views-count3460 դիտում article-date 19:12 24-05-2017

Արցախյան անտառներում վայրի այծյամների քանակը զգալի աճել է. բնապահպանության պատասխանատու

Վերջին 10 տարիներին Արցախի անտառներում վայրի այծյամների քանակը զգալի աճել է: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների պահպանության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Գաբրիելյանը: «Խորհրդային տարիներին ադրբեջանցիները անխնա որսացել են Արցախի անտառների վայրի այծյամները, որի արդյունքում կտրուկ կրճատվել էր այդ կենդանատեսակի քանակը: Այժմ վայրի այծյամի որսի նկատմամբ շատ խիստ վերասկողություն է իրականացվում: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Արցախի անտառներում վայրի այծյամների քանակի շոշափելի աճ կա»,- ասել է բնապահպանության պատասխանատուն: Անդրադառնալով առկա որսագողության դեպքերին՝ Ա. Գաբրիելյանը մասնավորապես ասել է, որ չնայած այն դժվար վերահսկելի աշխատանք է, սակայն կառույցի՝ տեղամասերին քաջածանոթ տեսուչները, համագործակցելով բնակչության հետ, կարողանում են հիմնականում վերահսկել վայրի կենդանիների ապօրինի որսը: Այդ գործում, ըստ Գաբրիելյանի, մեծ աջակցություն են ցուցաբերում նաև անտառապահները՝ իրենց պահաբաժիններում հսկողություն կատարելով: [url=http://artsakhpress.am/arm/news/66928/arcakhyan-antarnerum-vayri-aytsyamneri-qanaky-zgali-atchel-e-bnapahpanutyan-pataskhanatu.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր