211652_close_icon
views-count6302 դիտում article-date 21:22 24-05-2017

«Շտիգեն»-ը հասանելի է դարձնում արևային էներգետիկան Հայաստանում

Մայիսի 19-ից 21-ը «Շտիգեն»՝ Էներգաարդյունավետ լուծումներ ընկերությունը մասնակցում էր Երևան Էքսպո կենտրոնում տեղի ունեցած «Շինարարություն և ինտերիեր» խորագրով ցուցահանդեսին՝ ներկայացնելով արևային էներգետիկայի ամենաժամանակակից տարբերակները տան և բիզնեսի համար: Երևան Էքսպո կենտրոնում տեղի ունեցավ «Շինարարություն և ինտերիեր» խորագրով ցուցահանդեսը, որին մասնակցում էր ներկայացնելով արևային էներգետիկայի ամենաժամանակակից տարբերակները տան և բիզնեսի համար: «Շտիգեն»-ի բակային տաղավարում ներկայացված էր Հայաստանում տնային տնտեսությունների շրջանում մեծ տարածում գտած արևային ոչ ճնշումային ջրատաքացուցչի իրական տարբերակ, ինչպես նաև՝ արևային էլեկտրաէներգիայի ստացման 1,3 կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային կայան: Ցուցահանդեսի ողջ ընթացքում ընկերության մասնագետները պարզաբանեցին այցելուների՝ արևային լուծումների վերաբերյալ բոլոր հարցերը, տրամադրեցին անվճար ու անաչառ խորհրդատվություն արևային ջրատաքացման և էլեկտրաէներգիայի արտադրման տարբեր բարդության համակարգերի տեղադրման պլաններ ունեցող այցելուներին: Ցուցահանդեսի բոլոր մասնագետներըմասնագետներն ստացան հավելյալ զեղչեր ընկերության կողմից ու մասնակցեցին խաղարկությանը, որի ընթացքում երեք այցելու ստացավ արևային ջրատաքացուցչի՝ 10, 25 և 50 տոկոս զեղչ: «Շտիգեն»՝ արևային համակարգ յուրաքանչյուր ընտանիքին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր