211652_close_icon
views-count5331 դիտում article-date 16:53 24-05-2017

Արամ Աթեշյանը հրաժարական է տվել

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր՝ մայիսի 24-ին, հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկանում ենք «Ակօս»-ից: Պոլսո պատրիարքարանում այսօր տեղի է ունեցել դռնփակ նիստ, որի ժամանակ էլ հայտարարվել է Ա. Աթեշյանի հրաժարականի լուրը: Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ թվականից։ Նրա լիազորությունները ստանձնել էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Վերջինս էլ ընտրվել էր ոչ թե համայնքի, այլ թուրքական իշխանությունների կողմից: Իսկ Ստամբուլի հայ համայնքը տևական ժամանակ է՝ պահանջում էր նոր ընտրություններ:

Նմանատիպ նյութեր