211652_close_icon
views-count3440 դիտում article-date 14:44 24-05-2017

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այցելել է ԱՄՆ Զինված ուժերի քոլեջ և հանդիպել քոլեջի հայ սպաների հետ

Մայիսի 19-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այցելեց Միացյալ Նահանգների առաջատար ռազմական ուսումնարան` ԱՄՆ Զինված ուժերի քոլեջ (US Army War College): Այցի ընթացքում դեսպանը հանդիպեց Քոլեջի պետ գեներալ Ուիլիամ Ռափին, որի շրջանակներում կողմերը քննարկեցին Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման ծրագրի շրջանակներում երկկողմ գործակցության արդյունքներն ու դրանց հեռանկարները: Զրուցակիցները գոհունակությամբ փաստեցին, որ Զինված ուժերի քոլեջում հաջողությամբ վերապատրաստում են անցել արդեն 7 հայ բարձրաստիճան սպաներ՝ հույս հայտնելով, որ գործընթացը կկրի շարունակական բնույթ: Դեսպան Հովհաննիսյանը ներկա գտնվեց և ելույթով հանդես եկավ քոլեջի ուսանողների մասնակցությամբ սեմինարին, ինչպես նաև հանդիպում ունեցավ քոլեջի հայ սպաների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր