211652_close_icon
views-count2844 դիտում article-date 14:31 24-05-2017

Ավարտվել են Արցախի 2016թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումները

Արցախի Հանրապետության ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ մայիսի 24-ին դրական եզրակացությամբ երաշխավորել է «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ հունիս ամսվա լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու համար: Այսքանով` ավարտվել են նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումները, ինչի կապակցությամբ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը երախտագիտություն է հայտնել պատգամավորներին՝ շահագրգիռ դիտարկումների և առաջադրած հարցերի համար: Հանձնաժողովի օրակարգում առկա մյուս հարցը «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ.-ի ծրագրի կատարման մասին 2016թ.-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն է, որը ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը: Աշխատակազմի ղեկավարի խոսքով հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել, ծրագրում լրացումներ և փոփոխություններ չեն կատարվել: Այս հաշվետվությունը ևս ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ առաջարկել է ընդգրկել ԱԺ հերթական լիագումար նիստի օրակարգ:

Նմանատիպ նյութեր