211652_close_icon
views-count38963 դիտում article-date 13:57 24-05-2017

Նուռնուս գյուղում «Հրաշք այգի» ՍՊԸ-ի վարորդը սելիտրայով բարձված ГАЗель-ով կողաշրջվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ГАЗ C 41 R 13-50 մակնիշի 493 AF 61 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդ՝ Երևանի բնակիչ, 56-ամյա Հաբեթ Այիխանյանը Նուռնուս գյուղի ամառանոցների ճանապարհին՝ ոլորանապտույտ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել մեկ այլ ոլորանապտույտ հատվածում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի և պետի տեղակալ Հրանտ Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Ռոման Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գրանցված «Հրաշք այգի» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ հիվանդանոց տեղափոխված վարորդն աշխատում է նշված ՍՊԸ-ում։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մեքենան բարձված է եղել սելիտրայով պարկերով և ամբողջը թափվել է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր