211652_close_icon
views-count94349 դիտում article-date 13:01 24-05-2017

Մինչ ԱԺ պատգամավոր, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանի ազգական թաղապետն ինքնասիրահարված շրջում է քաղաքում, մանկապարտեզում կրքերը չեն հանդարտվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի թիվ 79 մանկապարտեզի դաստիարակ, 31 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Անահիտ Կոմիտասյանը 7 օր է, ինչ աշխատանքից հեռացվել է: Ազատման հրամանում նշված է, որ նա հեռացվում է ներքին կարգապահական կանոնները խախտելու և աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Սակայն Ա. Կոմիտասյանը պնդում է, որ հեռացման որևէ հիմք նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի ունեցել: Ինքը կարգապահական կանոն չի խախտել, պարտականություններն էլ պատշաճ է կատարել: Նրա պնդմամբ՝ այլ պատճառ կա. «Ինքը հենց եկավ, սկսվեց աշխատանքից ազատումը՝ տնտեսվար, խոհարար, դայակ, դաստիարակ, բուժքույր»։ 24-ամյա տնօրենուհին, ով ընդամենը 5 տարվա աշխատանքային ստաժ ունի, որից երկուսն էլ համատեղել է ուսման հետ, որոշել է, որ առանց նույնիսկ մեկ նկատողության՝ 31 տարվա դաստիարակչուհին իր պարտականությունները ոչ պատշաճ է կատարում, և առանց նկատողության կամ խիստ նկատողության, պետք է շուտափույթ հեռացնել նրան աշխատանքից: Ա. Կիրակոսյանն ասում է, որ իրեն հեռացրել են դրամահավաքության համար, մինչդեռ դաստիարակը պնդում է, որ երբեք նույնիսկ 1 դրամ որևէ ծնողից չի վերցրել։ Դրամահավաքության վերաբերյալ լուրը նորանշանակ տնօրենի պաշտոնակատարին փոխանցել է նորանշանակ ռուսերենի մասնագետը: Տիկին Անահիտի խոսքով, նա տեսել է, թե ինչպես ծնողներից մեկն իրեն գումար տալիս և խնդրում, որ փոխանցի ծնողկոմիտեին: Տնօրենի պաշտոնակատարին է հայտնել, վերջինս էլ կանչել է, բացատրագիր պահանջել: Բացատրագրում ընկեր Անահիտը գրել է, որ դրամ չի հավաքել, պարզապես ծնողներից մեկի խնդրանքն է կատարել, մյուսին գումար փոխանցել: Ի դեպ, դա հաստատել են նաև ծնողները: Նրանք ընկեր Անահիտի ազատումը սվիններով են ընդունել, բողոքի ակցիա կազմակերպել: Բայց ոչինչ չի օգնել: Լիլիթ Վարդանյանը՝ տնօրենի երիտասարդ պաշտոնակատարը, ընկեր Անահիտին առաջարկել է իր կամքով ազատման դիմում գրի, հեռանա: Անահիտը մերժել է: Նա հավելեց, որ ընդամենը 5 ամսում 20 հոգանոց աշխատակազմից 10-ը փոխվել են: Աղբյուրը`Aysor Panarmenian News ATV-ի Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր