211652_close_icon
views-count4401 դիտում article-date 12:14 24-05-2017

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Ահարոնյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի Բորոդինի անվան քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանին: Արա Բաբլոյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ձեր տաղանդի շնորհիվ եւ կատարողական բարձր վարպետության միջոցով համաշխարհային երաժշտական գանձերը, այդ թվում` հայկական երաժշտությունը, շարունակական շրջագայության մեջ են աշխարհում` ունկնդրին պարգեւելով բազում նուրբ ապրումներ ու զգացմունքային պահեր: Երկար տարիներ Դուք առաջին ջութակն եք Մոսկվայի Բորոդինի անվան քառյակի, որն իր վիրտուոզությամբ նոր կյանք է տալիս դասական արվեստի գլուխգործոցներին»: Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական ոգեւորություն եւ նոր հաջողություններ:

Նմանատիպ նյութեր