211652_close_icon
views-count4159 դիտում article-date 11:26 24-05-2017

Ռուսաստանն անամոթաբար միջամտել է ԱՄՆ-ի ընտրությունների գործընթացին՝ ԿՀԳ նախկին ղեկավար. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայնը» գրում է. «Ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը հետաքննող Կոնգրեսի հանձնաժողովի նիստը սկսվեց Մանչեստերի ահաբեկչության զոհերին նվիրված աղոթքից, որից հետո կոնգրեսականների առջև ցուցմունք տվեց Կենտրոնական հետախուզական գործակալության նախկին ղեկավար Ջոն Բրենանը: Նրա խոսքով, Մոսկվայի միջամտությունն ապացուցված փաստ է. «Յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, որ Ռուսաստանն անամոթաբար միջամտել է 2016 թվականի նախագահական ընտրությունների գործընթացին»: Բրենանի կարծիքով, Ռուսաստանի միջամտությունը չի սահմանափակվել միայն նախընտրական շրջանով: Նույնիսկ ընտրությունների ավարտից հետո Մոսկվան փորձում է ազդել իրավիճակի վրա. «Ռուսները շատ ուշադիր հետևում է Վաշինգտոնում տեղի ունեցող զարգացումներին և կփորձեն օգտագործել դրանք սեփական շահերի համար: Օրինակ՝ փորձելով թշնամություն սերմանել Վաշինգտոնում»: Կենտրոնական հետախուզական գործակալության նախկին ղեկավար Բրենանն ավելացրել է, որ Մոսկվայի միջամտությունն այլ երկրների ներքին գործերի մեջ կատարվում է ինչպես հատուկ ծառայությունների և պետական մարմինների, այդպես էլ՝ ռուսաստանցի օլիգարխների ձեռքերով. «Պուտինի քաղաքական դիրքը Ռուսաստանում հենված է կարևորագույն օլիգարխների վրա, ովքեր կառավարում են միլիարդավոր դոլարների արդյունաբերական ճյուղեր և Ռուսաստանի տնտեսության առանձին մասեր»: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն շարունակում է հետաքննությունը, որի նպատակն է բացահայտել նախագահ Թրամփի վարչակազմի անդամների հնարավոր ապօրինի կապերը Ռուսաստանի հետ, մինչդեռ Կոնգրեսն անց է կացնում ավելի լայն քննություն ռուսական միջամտության վերաբերյալ»։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=http://www.amerikayidzayn.com/a/3867891.html]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր