211652_close_icon
views-count5581 դիտում article-date 10:31 24-05-2017

Այս տարի 12-րդ դասարանը կավարտեն ավագ և միջնակարգ դպրոցների 19.618 շրջանավարտներ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017-18 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարանները կունենան 29.642 շրջանավարտ: Հանրապետաթյան ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը կավարտեն 19.618 սովորող: Այս մասին հայտնում են Կրթության և գիտության նախարարաթյանից: Հիշեցնենք, որ Հայաստանում շրջանավարտների համար «Վերջին դաս» միջոցառումն այս տարի կկազմակերպվի մայիսի 26-ին: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն հունիսի 1-ից 23-ը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր