211652_close_icon
views-count14817 դիտում article-date 23:14 23-05-2017

Հայտնի դարձավ, թե ով կլինի «Բարսելոնայի» նոր մարզիչը

Բիլբաոյի «Ատլետիկը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ թիմի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեի ապագայի վերաբերյալ: Վալվերդեն լքում է ակումբը և հաջորդ մրցաշրջանում չի աշխատի «Ատլետիկում»: Մայիսի 24-ին կկայանա մամուլի ասուլիս՝ Վալվերդեի և «Ատլետիկի» նախագահ Խոսե Ուրուտիի մասնակցությամբ: Հաղորդվում է, որ մայիսի 29-ին Վալվերդեն 2-ամյա պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ:

Նմանատիպ նյութեր