211652_close_icon
views-count16290 դիտում article-date 20:48 23-05-2017

Արցախում և Մեղրիում տեղի է ունեցել Կիոկուշին-կայ կարատե դո ազգային ֆեդերացիայի գոտիների որակավորման քննություններ.

120 մարզիկներ, որոնք ներկայացնում են Արցախի 3 շրջանների ֆեդերացիայի 6 խմբերը, քննություններ են հանձնել ԿԿԱՖ նախագահ, սև գոտի 4-րդ դան Սպարտակ Գասպարյանին և ԿԿԱՖ հավաքականի մարզիչ, սև գոտի 2-րդ դան Րաֆֆի Թորոսյանին: Գասպարյանը փաստել է, որ այս տարի մարզիկների որակավորումը նախորդ տարիների համեմատ մի քանի անգամ աճել է` շնորհիվ մարզչական շտաբի քրտնաջան աշխատանքի, մասնավորապես` Արմեն Պետրոսյանի, Սասուն Բրուտյանի և Արթուր Առուշանյանի: Ատեստացիայից հետո ԿԿԱՖ ղեկավարությունը հանդիպել է Արցախի Հանրապետության պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հետ: Արցախի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Ավանեսյանի առաջարկությամբ Ռուսլան Իսրայելյանը կզբաղեցնի Արցախի ֆեդերացիայի պատվավոր նախագահի պաշտոնը: Իսկ մայիսի 21-ին ԿԿԱՖ ղեկավարությունն այցելեց Մեղրի: Մարզաձևի որակավորման քննությաւն, ներկա է գտնվել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը: Որակավորման քննությունն անցկացրեց Հայաստանի ԿԿԱՖ ֆեդերացիայի նախագահ, միջազգաին սև գոտի 4-րդ դան Սպարտակ Գասպարյանը և ԿԿԱՖ հավաքականի մարզիչ, սև գոտի 2-րդ դան Րաֆֆի Թորոսյանը: Ֆեդերացիայի նախագահը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ գոհունակությամբ նշելով, որ հետևում է Մեղրի համայնքում կատարվող իրադարձություններին և ողջունում է քաղաքապետի նախաձեռնողականությունը համայնքում սպորտային կյանքի զարգացմանը նպաստող ծրագրերը կյանքի կոչելուն: Քննությանը մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի 92 մարզիկներ, այդ թվում նաև աղջիկներ: Նրանց հանձնվեց իրենց որակավորումն ամրագրող միջազգային դիպլոմներ: Միջոցառման ավարտին մարզիկներին և մարզիչներին շնորհավորական խոսք հղեց համայնքի ղեկավարը՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ: Հիշեցնենք, որ ֆեդերացիայի միջոցներով հուլիս ամսին Ռումինիայում կայանալիք աշխարհի գավաթի առաջնությանը Մեղրի համայնքից կմասնակցեն 8 տարեկան Մհեր Հակոբյանը և 12 տարեկան Արշակ Սարգսյանը (մարզիչ՝ միջազգային սև գոտի 3-րդ դան սենսեյ Կարեն Սամսոնյան): Տղաներին մաղթում ենք հաղթական վերադարձ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր