211652_close_icon
views-count6417 դիտում article-date 17:40 23-05-2017

Ստեփանակերտում Գյումրու թատրոնի հյուրախաղերին կմիանա Բաբկեն Չոբանյանը

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ռ. Կալինոսկիի «Հրեշը լուսնի վրա» 2 գործողությամբ դրաման մայիսի 26-ին կներկայացնի Գորիսում, մայիսի 27-ին և 28-ին՝ Ստեփանակերտում: Բեմադրության հեղինակ` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյան: Ստեփանակերտում նախատեսված ներկայացումներից մեկում Արամ Թումասյանի դերում հանդես կգա Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանը: Արցախյան հյուրախաղերի աջակիցը «Վալլեքս Գարդեն Հոթել» ընկերությունն է, տեղեկատվական աջակիցը` Արցախի հանրային հեռուստատեսությունը: «Մշակութային կանգառ» ծրագրի հովանավորը «Փյունիկ» հիմնադրամն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր