211652_close_icon
views-count4720 դիտում article-date 17:56 23-05-2017

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԳՇ պետերի եռակողմ հանդիպումը կանցկացվի աշնանը Վրաստանում

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարներն առաջին անգամ Վրաստանում եռակողմ հանդիպում կանցկացնեն ընթացիկ տարվա աշնանը: Այդ մասին ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում զետեղված [url=https://mod.gov.ge/c/news/tavdacvaministeriali]հաղորդագրության[/url] մեջ: Դրա մասին որոշվել է դարձել մայիսի 23-­ին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Լևան Իզորիայի, Զաքիր Հասանովի և Ֆիքրի Ըշըքի՝ Բաթումում կայացած եռակողմ նախարարական հանդիպման ժամանակ: «Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերի եռակողմ հանդիպման կարևորությունը, հանդիպում, որն առաջին անգամ անցկացվելու է ընթացիկ տարվա աշնանը, և այն ընդունելու է Վրաստանը»,- ­ասված է հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են նաև պլանավորված եռակողմ զորավարժությունները: Վրացական ԶԼՄ-­ների տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հունիսի 4-­ից մինչև 14-­ը Թուրքիայում կանցկացվեն թուրք-­վրաց-ադրբեջանական Caucasus Eagle զորավարժությունները՝ երեք երկրների հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ: Սեպտեմբեր ամսին կազմակերպվելու են նաև շտաբային համակարգչային վարժանքներ՝ երեք երկրներից ժամանած զինվորականների մասնակցությամբ:

Նմանատիպ նյութեր