211652_close_icon
views-count4259 դիտում article-date 16:23 23-05-2017

Գվարդիոլայի ընտանիքը ներկա է եղել Մանչեսթերի համերգին, որտեղ ահաբեկչություն է տեղի ունեցել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ընտանիքը երկուշաբթի երեկոյան ներկա է եղել ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգին, որի ժամանակ ահաբեկչական [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/23/1067770/]գործողություն[/url] է իրականացվել: Գվարդիոլայի կինը՝ Քրիստինա Սերան և դուստրերը՝ Մարինան ու Վալենտինան չեն տուժել: 21 հազար հանդիսական տեղավորող «Մանչեսթեր Արենայի» նախասրահում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 22 մարդ, 95-ը վնասվածքներ են ստացել: «Ես ցնցված եմ: Հավատս չի գալիս, թե ինչ է տեղի ունեցել երեկոյան: Իմ խորին ցավակցությունը զոհերի ընտանիքներին և մերձավորներին: Ես սիրում եմ «Մանչեսթերը»», գրել է Գվարդիոլան ի թվիթերում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր