211652_close_icon
views-count4471 դիտում article-date 12:25 23-05-2017

Հայտնի են Նարդու և Բլոտի Եվրասիական գավաթի խաղարկության հաղթողները

Վիվառոն՝ Եվրասիական ֆեդերացիաների հետ համատեղ անցկացրեց [url=http://www.vivaronews.am/entertainment/haytni-en-nardu-ev-bloti-yevrasiakan-gavathi-xagharkuthyan-haghthoghnereh]Նարդու և Բլոտի Եվրասիական գավաթի[/url] առաջին մրցաշարը: Եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք էին ստացել Վիվառո Բլոտի և Նարդու առցանց մրցաշարերում լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները: Եվրասիական գավաթի համար պայքարը սկսեցին նարդու 56 ուժեղագույն խաղացողները, ովքեր միմյանց մեջ մրցելով որոշեցին կիսաեզրափակչի մասնակիցներին: Հաջորդ օրը պայքարի մեջ մտան բլոտի սիրահարները: 56 մասնակից վիճարկեցին լավագույն բլոտ խաղացողի տիտղոսը: Վիվառոն Եվրասիական գավաթի խաղարկության մրցանակային ֆոնդ սահմանել էր 11 միլիոն դրամ, որը հավասարապես բաշխվեց բլոտի և նարդու հաղթողների միջև: Իսկ հաղթողները որոշվեցին իսկապես լարված հանդիպումներում: Առաջինից երրորդ տեղ գրաված մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ ֆեդերացիաների կողմից հատուկ վկայականով: Չեմպիոնները Վիվառոյի կողմից բացի դրամական մրցանակներից, ստացան նաև հատուկ գավաթներ: Եվ այսպես, նարդու հաղթողներն են 1. Այվազյան Լևոն (2 միլիոն դրամ) 2. Պետրոսյան Լևոն (800.000 դրամ) 3. Ղազարյան Հրայր (400.000 դրամ) Իսկ բլոտում ուղեժագույն խաղացողներ ճանաչվեցին 1. Արսեն Արզումանյան (2 միլիոն դրամ) 2. Արմեն Գասպարյան (800.000 դրամ) 3. Հայկազ Ումիթյան (400.000 դրամ) Նշենք, որ դրամական մրցանակներ ստացան մրցաշարերի բոլոր մասնակիցները: Եվրասիական գավաթի առաջին խաղարկությունը ստացվեց: Այն, ինչպես Վիվառոյի բոլոր նախաձեռնությունները, անցավ բարձր մակարդակով և հաճելի մթնոլորտում, ուղեկցվեց հյուրասիրությամբ ու բարձր տրամադրությամբ: Ի դեպ, Բլոտի և Նարդու չեմպիոններին շնորհվեց միջազգային սպորտի վարպետի, իսկ 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝ սպորտի վարպետի կոչում և շնորհվեցին հատուկ վկայականներ: Նկարները կարող եք դիտել՝ [url=https://web.facebook.com/VivaroNews/photos/?tab=album&album_id=654414461431259&_rdc=1&_rdr]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր