211652_close_icon
views-count32145 դիտում article-date 16:35 23-05-2017

Հայաստան վերադարձած սփյուռքահայը հայտնվել է «կոտրած տաշտակի առջև». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պապի երազանքը Հարություն Թովմասյանն իրականացրել է. Հայաստանում արդեն տուն ունի: Հալեպում ծնված սասունցին 25 տարուց ավելի Հոլանդիայում է ապրել, բայց մի օր իրերը հավաքել է, մեքենան բարձել ու մայր հայրենիք ճանապարհվել: Մայիսի 4-ից Հայաստանում է: Բայց սասունցի Հարությունը չէր էլ պատկերացնում, թե հայրենիքում ինչ դժվարությունների է հանդիպելու: 18 օր է, Հայաստանում է, բայց չի կարողանում իրերը ստանալ: Օգտագործված ապրանքները Հարությունին կտան մաքսազերծումից հետո: Ասում է, որ մաքսազերծման համար մոտ 5 հազար եվրո են ուզում: Հ. Թովմասյանը Հայաստան մշտական բնակության համար է եկել, քաղաքացիություն է ուզում ստանալ: Մինչև գալը տեղեկացել է, որ մշտական բնակության դեպքում օգտագործած ապրանքները չեն մաքսազերծվում, դրա համար էլ հին ապրանքները Հայաստան է բերել: Քաղաքացիության համար Անձնագրային և վիզաների վարչություն է դիմել: Մկրտության վկայական են պահանջել: Հարությունն ասում է, մոտ 60 տարի առաջ է մկրտվել Հալեպում: Հիմա ոչ մկրտության վկայականն է պահպանվել, ոչ էլ տունը, որտեղ ծնվել է: Մոլորված սասունցին չգիտի՝ ինչ անի: Անձնագրերի և վիզաների վարչությունում առաջնորդվում են միայն օրենքով և փաստաթղթերով: Հ. Թովմասյանից պահանջված փաստաթղթերն էլ օրենքի պահանջն են, անիմաստ քաշքշուկ չկա,- վստահեցնում է վարչության պետը: Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար ազգությամբ հայերի դեպքում կա բացառություն: Եթե օտարերկրյա քաղաքացին պետք է վերջին 3 տարում մշտապես բնակված լինի Հայաստանում, ապա ազգությամբ հայերի դեպքում այդ պահանջ չկա, բայց ծննդյան վկայականում պետք է նշված լինի, որ անձը հայ է կամ ծնողներից մեկն է հայ: Եթե անձը Հայաստանում է և չի կարող ներկայանալ տվյալ երկիր, մկրտության վկայականը ներկայացնում է արտաքին գործերի նախարություն, նախարարությունից հարցում են կատարում և ճշտում փաստաթղթի իսկությունը: Ազգությամբ հայ լինելը ապացուցող փաստաթուղթ է համարվում նաև այլ պետությունների միջազգայնորեն ճանաչված փաստաթղթղերը, որում նշված է, որ անձը հայ է: Անձնագրային և վիզաների վարչությունը ընդունում է նաև դիմումատուի հոր, մոր, պապի, տատի, հարազատ եղբոր կամ քրոջ ներկայացրած փաստաթուղթը ազգակցական կապի վերաբերյալ: Դիմումն ընդունելուց հետո վեց ամսում տրվում է քաղաքացիություն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր