211652_close_icon
views-count34359 դիտում article-date 22:06 22-05-2017

Ծանր զրույց մեծ արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հետ. կարդա և փոխանցիր 9,5 մլն արյունակիցներիդ. Tert.am.

...Եվ, այնուամենայնիվ, ընկած հասարակությունը մշակութային, այսինքն՝ կենդանության նշաններ ցույց տալ չի կարող։ Բայց եթե Գիրքն ասում է, թե սկզբից բանողն էր և ցույց տալով մեղավորին՝ գլխի է գցում, թե առաջին ու ամենածանր քարը որի կողմ պիտի նետվի, էլ ի՞նչ կարիք կա իրար միս ուտել, թե կապը կտրածն իշխա՞նն է, թե՞ նրա տակ թպրտացող հասարակական լեշը։ Եթե նրանք դեռ ծոց ծոցի են, ուրեմն, նրանց միջև փոխզիջում ու լուռ համաձայնություն կա. կռիվը նրանցից հեռու՝ ավելի բարձրում է, որտեղից սրանց գլխին մեր «ուրիշը» պիտի կրակ տեղար, սրանց դինջ կյանքն այնպես հարամեր, որ սրանք միայն իմաստնություն հայցեին Տիրոջից։ Բայց ո՞ւր է. Կիլիկիայի անկումից մինչև մեր արևելից կողով Ռուսաստանին տրանսպլանտացվելը, այսինքն՝ հինգ դար շարունակ ամուլ, դափուդատարկ նստած էինք. ջհանդամ, թե քթներիս տակ նոր Եվրոպան էր գոյանում, գերմանական դասական փիլիսոփայությունն էր աշխարհը գրավել. պահ, իտալական վերածնունդ, չէ մի չէ՝ Մոլիեր, Դեկարտ, Սպինոզա... Մեր վանական գրագետներին պիտի թողնեինք, նրանցո՞վ լցնեինք մեր գլխի ամայի անապատը։ Բա երկու հազար տարվա թատրոն ունեցող էթնոսս ինչպե՞ս դարեր շարունակ զսպեց իր մորուց արտիստիկ, ցեղական պլաստիկ գալարումները, հը՞։ Բա մեր փթիրով լցված հակամշակութային հինգ դարերից հետո ի՞նչ եղավ. վայ, թիթիզ աշխարհ, էլի փոխվու՞մ ես, բա մենք հավես ունե՞նք մեր խխունջի վրա գոնե մի ծակ անենք, տեսնենք էս ի՞նչ խժդժություններով է դարձյալ բռնվել էս հիմար աշխարհը. տես է՜, ֆրանսիացիք մարդու իրավունքների հռչակագիրն են թափահարում, ասա՝ ա՛յ խալխ, էդ անտերն ինչների՞դ էր պետք՝ հացուջու՞ր է, ի՞նչ է: Դրսում 19-րդ դարն է, պահո... Իտալիան, Հունաստանը, Անգլիան, անգամ Ռուսաստանն ու Թուրքիան հեղափոխական տենդի մեջ են, նոր աշխարհակարգ է հաստատվում. բա մենք ներվեր ունե՞նք ընկնենք էդպիսի անախորժ պատմության մեջ և ցնցենք պարսկական խանության վերածված մեր երկրի անդորրը՝ «Օլմազ». հենա մեր «ուրիշներին» գլխներիցս ռադ կանենք, թող գնան ծվարեն Կալկաթա, Մադրաս, Ադրիատիկի հեռավոր ափեր, մի դար անց էլ Թիֆլիս, Ռուսաստան, Համզաչիման՝ միայն թե մեր աչքից հեռու խաղան իրենց մշակութային խաղերը, կամ էլ թող «բազազ խանի բճի» պես աչքաբաց լինեն ու ջոկեն, թե երբ է պետք հանել ֆուրաժկեն ու գլխին ցիլինդր հագցնել, կամ այնպես կենալ արխալուղը, որ անգլիական մահուդե բաճկոնի տակից հանկարծ դրա երեսը չերևա: Հետո էլ ասում եք՝ որտեղի՞ց եկավ այս անապատացումը. բա կարծում եք՝ մի 20 տարվա իշխանություն ու հասարակություն կարո՞ղ էր այսքան քյալլագյոզություն անել. չէր կարող։ Միջին հայաստանցին, էլ չեմ ասում դասական սփյուռքահայը գլուխդ կջարդի, թե այս մասին հետը խոսես, բայց, փառքդ շատ, որ Հայաստանում կան, ապրում են այն եզակիները, որոնց հետ հնարավոր է սկսել այս կարևոր զրույցը. շնորհակալություն մեծ արտիստ Ռաֆայել Քոթանջյանին: -[b]Ձեզ սրճարանում այսպես շքեղ բազմած տեսա ու հիշեցի, որ երբ դպրոցական էի, հատուկ Ձեզ տեսնելու համար ժամերով պտտվում էի «Առագաստ» սրճարանի շուրջբոլորը, որ նայեմ, թե ինչպես եք ծխում Ձեր գեղեցիկ ծխամորճը, ապշահար հետևում էի Ձեր արտիստիկ ժեստերին, երբ նստում էիք սրճարանում ամբողջ սրճարանը բռնում էր Ձեր թավ օդիկոլոնի բույրը... Ինչո՞ւ եմ այսքան մանրամասն նկարագրում, որովհետև Դուք տիպիկ քաղաքային կերպար էիք, որից թափվում էր բարձր կուլտուրան։ Քաղաքը քաղաք է դառնում, երբ նրա վրայով այսպիսի մարդ-իրադարձություններ են անցնում, որոնք քաղաքային մշակույթ են տեղով մեկ։ Բայց, կարծես, այս պատգամները տեղ չհասան, որովհետև մեր քաղաքամայրը ոչ մի կերպ չի կարողանում իր գավառականությունը թոթափել, քաղաքային ավանդական տարածքները ասիմիլյացվում են, մաքուր քաղաքային տիպը գնալով տարրալուծվում է, ինչո՞ւ։[/b] -Գիտեք, այդ ամենն անձով գալիս է և, ցավոք, անձով գնում է: Անձի գնալուց հետո, իսպառ անհետանում է այդ կուլտուրան։ Մենք ունեինք փայլուն անհատականություն ուղեղ՝ Լևոն Ներսիսյան. նա մի առանձին մարդ-քաղաքակրթություն էր, բայց նրա հեռանալուց հետո իր գիծը հետը գնաց, ցավոք սրտի: Անձն է իր հետ բերում երևույթ, կուլտուրա, մտածելակերպ: Այդպիսին էր նաև Քոչարը: Ինքը տարօրինակ մարդ էր, բայց հետը մի ուրիշ մշակույթ էր բերում: -[b] Դե, նա ժամանակին Պիկասոյի, Լեժեի հետ էր ցուցադրվում, հետո էլ նա բավականին ուշ վերադարձավ հայրենիք, կարծեմ 30-ականների վերջին, ուր ահագին չհասկացվածության ու փորձությունների ենթարկվեց, իսկ մինչ այդ Ներսիսյան դպրոցի կրթությունն ու միջավայրը, հետո՝ Փարիզ, Վենետիկ... Կրթությունն ու միջավայրը կառուցում է մարդուն, եթե անգամ նա հզոր գենետիկ ժառանգություն չի ստացել. վերջերս, օրինակ, նկատել եմ, որ այն միջավայրերում, ուր ձանձրացել եմ քննարկվող նյութին չտիրապետելու պատճառով, տարիներ անց այդ նյութն ականջիցս տեղափոխվում է գիտակցական խորշեր և ակամայից գիտելիք, իմացություն դառնում... Այնպես որ, խոսեք ինձ հետ ամենաբարդ բաների մասին, միևնույն է, ես դա մի օր կհասկանամ։[/b] -Հենց հիմա դրա մասին էլ խոսում ենք։ Քոչարը, երբ արդեն վատ էր լսում, խնդրեց իր համար լսողական ապարատ բերեն։ Բայց հետո հանեց ապարատը և սկսեց շրթունքներին հետևելով կլանել ինֆորմացիան։ Ասացի՝ «Ինչու՞ չես դնում ապարատը», ասաց՝ «Սա մեխանիզմ է և վերցնում է ձայնն այն ուժգնու¬թյամբ, ինչպես լսվում է։ Այդ պատճառով էլ ես համահավասար եմ լսում անցնող մեքենայի ձայնը և ձեր խոսքը, իսկ մարդկային ուղեղը կարողանում է զատել դրանք»: Ընտրողական բան ունի լսողությունը, վերցնում է այն, ինչ մեզ պետք է: [b]-Փաստորեն, ականջն էլ աշխատելիս մտածում է, չէ՞ որ այն մարդկային ականջ է։[/b] -Այո (ծիծաղում է. Վ.Ս.): [b]-Իսկ հիմա թույլ տվեք սկսել մեր հարցազրույցը...[/b] -Օ՜, դեռ չե՞նք սկսել... [b]-Այս ընթացքում ես քաջություն էի հավաքում Ձեզ տալու այն հարցերը, որոնք, ի դեպ, ռիսկ չեմ անի տալ Հայաստանում ու սփյուռքում ապրող առնվազն 9,5 մլն հայի՝ զուտ իմ անվտանգությունից ելնելով, մեղմ ասած, գլուխս կջարդեն։ Տեսեք՝ Կիլիկիայի անկումից մինչև 1827 թիվը՝ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, մեր հինգ դարը դատարկ է լրիվ, մշակութային լուրջ արժեքներ չենք ստեղծել։ Աշխարհի հետ կատարյալ խզված ապրել ենք մեր փորահացի կյանքը։ Վերցնենք միայն 17-րդ դարը՝ իտալական վերածնունդն էր բարձրանում,աշխարհում արդեն Լոպե դեՎեգա,Ռասինի ու Մոլիեր կար, բայց մեր գրականությունը դեռ ճառի ու քերթության սահմանում էր, բայց գրականությունն է, կարծեմ, թատրոնի հիմքը, չէ՞, իսկ մենք սնանկ ճարտասանությունից այն կողմ չանցանք, մեր մշակույթի խարիսխներն էլ գցեցինք երկրից դուրս։ Ախր արդեն 16 դար է ադեկվատ չենք աշխարհին։ Համաձայն չե՞ք։ [/b] -Ես համաձայն եմ Ձեզ հետ: Շատ հաճախ առանձնացնում են նկարչությունը, բայց ժանրային նկարչություն էլ չի եղել, մեզ մոտ չեն զարգացել այն ճյուղերը, որոնք զարգացել են այլ ազգերի մոտ: Թատրոնին անդրադառնամ. ընդհանրապես, հանդիսատեսն է ստեղծում թատրոն, նրա կարոտը, ցանկությունը տեսնելու դա: Մենք չունենք հանդիսատեսի կուլտուրա, որը նայեր և կարոտ լիներ թատերական գործողության: Մենք չունենք հանդիսատես: Եթե չունես հանդիսատես, որտեղի՞ց ունենաս թատրոն: -[b]Բա լիքը-լիքը բերան ասում ենք՝ ունենք 2 հազարամյա թատրոն, բայց նախորդ դարերի թատրոնն էլ քաղաքային տարածության գյուղամեջն էր. քաղքենին գալիս էր ոչ այնքան մի բան տեսնելու, որքան իրեն տեսցնելու, ոչ այնքան միտք ու զգացմունք, որքան հասարակական կեցվածք, ստատուս ստանալու, կարճ ասած՝թատրոն հաճախելը ավելի շատ սոցիալական ակտ էր, ուր օթյակներում ծավալված հասարակական թատրոնն ավելին էր, քան բեմում ծավալվածը։ Ես ուզում եմ հասկանալ՝ որտե՞ղ և ի՞նչ պատճառով ընդհատվեց մեր քաղաքակրթական գիծը. այսօր ավելի լավ է մենք սա քննենք ու հասկանանք, պարապը լցնենք ճշմարտությամբ, որ կարողանանք արժեքներ, նոր իմաստներ ստեղծել։ Թե չէ մեզ խաբկանքի վրա օրորելով՝ վերջնական դատարկության կարող ենք հասնել։ [/b] - Սա պատմեմ, որպես Ձեր հարցի պատասխան։ Ինձ և իմ կոլեգաներից մեկին ժամանակին շատ էր հետաքրքրում Լիտվայի թատրոնի աննախադեպ երևույթը, որ միանգամից մեջտեղ եկան դերասանական հետաքրքիր տիպարներ, որոնք ուրիշ էին, բոլորովին այլ և նրանք, կարծես, գրավում էին նաև ռուսական թատերական տարածքը։ Մեզ համար շատ զարմանալի էր սա, և մենք հասանք մինչև Լիտվա, որովհետև ուզում էինք հասկանալ այս երևույթի պատճառները: Ուսանող էինք այդ ժամանակ: Մեզ ասացին, որ պետք է գնաք քաղաքից դուրս՝ մի 3-4 ժամվա ճանապարհ, որ հասնենք մեր ուզած թատրոն։ Մենք գիշերը նստեցինք ավտոբուս, իջանք բացարձակապես մի խուլ գյուղում. մեզ թվաց, թե խաբել են, որովհետև այդ հեռավոր ու մոլորված գյուղում ի՞նչ թատրոն։ Մի մարդուց հարցրեցինք, թե որտե՞ղ է այստեղ թատրոնը, բայց, հաստատ, համոզված էինք, որ այս մարդը կասի՝ ձեռ եք առնու՞մ, էս գյուղում ի՞նչ թատրոն: Բայց ինքն ահագին վիրավորվեց, որ մենք չգիտեինք իրենց թատրոնի տեղը և մի քիչ էլ դժկամությամբ տեղը ցույց տվեց։ Տեսնենք ի՞նչ՝ բլուրի վրա մի ֆանտաստիկ շենք՝ իր ժամանակակից ոճով, իսկական թատրոն այդ Պանեվեժիս կոչված գյուղում։ Մտանք սպասասրահ, ուր 30-40 միջազգային կլասի ժուռնալիստներ էին սպասում։ Ներսում ռեժիսորն է բազմած, ով միանգամից ընդունեց Հայաստանից ժամանած երկու ուսանողներիս, չնայած այդքան սպասողներ ուներ դրսում։ Ու ի՞նչ ասաց: Ասում է՝ «Ես այստեղից չեմ սիրում բացակայել, մեկ-մեկ երբ ինձ հետաքրրքում է, թե ինչ է կատարվում Մոսկվայի թատերական աշխարհում, մի շաբաթով կամ 10 օրով գնում եմ»: Եվ ահա այդ գյուղի թատրոնը Մոսկվայի թատերական կյանքում եղանակ էր փոխում։ Այդ գյուղը կրթված հանդիսատես ուներ՝ ահա ամբողջ գաղտնիքը։ [b]-Ես միշտ հավատացել եմ, որ մի լավ մասնագետը մի ամբողջ համակարգ արժե, բայց մենք միշտ էլ այնքան «աչքաբաց» ենք եղել, որ նրան հայտնաբերել ենք հենց բնում ու եթե չենք կարողացել խեղդամահ անել, վերջում ցույց ենք տվել երկրի դուռը։ Բայց արդյո՞ք արդար է ամեն բան բարդել միայն հանդիսատեսի վրա, որովհետև մեր պարզ ժողովուրդը տեղով թատրոն է՝ ահագին արտիստիկ, նրա մեջ կա, պահպանված է քաղաքակրթական գենետիկ կազմը. օրինակ՝ Դուք սկսել եք Ձեր կարիերան Կապանից, եղե՞լ է, որ մի ներկայացում տապալվի, հանդիսատեսն արհամարի, չգա, բարձրանաք բեմ և ժողովուրդը լինի անհաղորդ։[/b] -Չէ, Կապանում այդպիսի դեպք չեմ հիշում։ Բայց տեսեք, մենք խաղացինք Բուլղարիայում, ապա Ռուսաստանում՝ Մոսկվայում «Ավտոբուսը» ներկայացումը, ու ի՞նչն էր հետաքրքիր. հետո, երբ մեզ մոտ խաղացինք, հանդիսատեսն անընդհատ անհարկի ծիծաղում էր առաջին մասում, և երբ երկրորդ մասն սկսվեց, այդ ծիծաղողներն այլևս դահլիճում չէին։ Բայց, ամեն դեպքում, ինչո՞ւ դրսի հանդիսատեսը չէր ծիծաղում այդ տեղերում, իսկ ներսինը՝ ծիծաղում է։ Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2014/05/25/rafayel-qotanjyan/1095436]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր