211652_close_icon
views-count7761 դիտում article-date 21:04 22-05-2017

Ութ մեդալ սամբոյի Եվրոպայի առաջնությունից. ՖՈՏՈՇԱՐՔ

Մինսկում ավարտվեց մարզական եւ մարտական սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց առաջնությունը: Հայ մարզիկները եւս մի քանի տարբեր հարգի մեդալներ նվաճեցին: Մարզական սամբոյում Արթուր Սահակյանը (62 կգ քաշային կարգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) եւ Արսեն Ղազարյանը (74 կգ)` բրոնզե: Մարտական սամբոյում Գրիգոր Մխիթարյանը (52 կգ) նվաճեց արծաթե մեդալ, իսկ Կոլյա Կարապետյանը (62 կգ) եւ Էդգար Մեհրաբյանը (90 կգ) զբաղեցրին երրորդ տեղը: Ավելի վաղ առաջնության չեմպիոն էր դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, մարզական սամբո), իսկ Հարություն Սարգսյանը (57 կգ, մարտական սամբո) դարձել էր բրոնզե մեդալակիր: Ընդհանուր հաշվարկով հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր