211652_close_icon
views-count2287 դիտում article-date 16:59 22-05-2017

Ձեր կատարմամբ հնչող երգերը երջանիկ ճակատագիր ունեն. Արա Բաբլոյանը շնորհավորել է մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրին Արա Բաբլոյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ժամանակի ու սերունդների միջով քայլող Ձեր արվեստը միավորում է տարբեր մշակույթներ, երկրներ ու ժողովուրդների: Այն ազգային ու համամարդկային է, երգարվեստի հանրահայտ ուղղությունններից մեկին պատկանելով` միաժամանակ առանձնահատուկ` ազնավուրյան: Նույնքան ինքնատիպ են Ձեր ձայնն ու կատարողական արվեստը, եւ այդ ամենի շնորհիվ Ձեր կատարմամբ հնչող երգերը երջանիկ ճակատագիր ունեն` երկար տարիներ վայելելով հանդիսատեսի սերն ու համակրանքը: Այսօր էլ իմ մեջ պահելով Ձեր երգերից ստացած անջնջելի տպավորություններս` ջերմությամբ եմ հիշում նաեւ Ձեզ հետ ունեցած հանդիպումներս Հայաստանում եւ Ֆրանսիայում»: Ազգային ժողովի նախագահը մաղթել է առողջություն, արեւշատություն եւ ամենայն բարիք:

Նմանատիպ նյութեր