211652_close_icon
views-count3900 դիտում article-date 15:43 22-05-2017

Ովքեր կփոխարինեն մանդատից հրաժարված «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորներին

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակներով ընտրված պատգամավորներ Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը և Արտյոմ Ծառուկյանը մայիսի 19-ին հրաժարականի դիմումներ են ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Եթե պատգամավորները մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնեն ինքնաբացարկի դիմումները, ապա դրանք կհամարվեն ընդունված, և խորհրդարանում նրանց կփոխարինեն նույն ընտրական տարածքներում նրանցից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուները: Ինչպես հաղորդում է [url=https://www.armenpress.am/arm/news/891705/ovqer-en-pokharinelu-tsarukyan-khmbakcutyan-mandatic.html]«Արմենպրեսը»[/url], թիվ 7 ընտրական տարածքում Խաչիկ Մանուկյանից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Լյովա Խաչատրյանն է, ով, սակայն, ընտրությունների արդյունքներով ստացած մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, որն ընդունվել է: Այս պարագայում Խաչիկ Մանուկյանի մանդատը բաժին կհասնի Նորա Առուստամյանին, որը թիվ 7 ընտրատարածքում երրորդ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն է: Նորա Առուստամյանը հավաքել է 4773 ձայն: Թիվ 1 ընտրական տարածքում Արտյոմ Ծառուկյանից հետո ամենաշատ ձայներ հավաքել են Արթուր Մամոյանը (5612), Ալիկ Եղիկյանը (2388), Արման Աբովյանը (1583), Արայիկ Կեսոյանը (1485), սակայն նրանք ընտրություններից հետո ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ, որոնք ընդունվել են: Տվյալ պարագայում Արտյոմ Ծառուկյանի մանդատը բաժին կհասնի Գևորգ Պետրոսյանին, որը թիվ 1 ընտրատարածքում հավաքել է 1120 ձայն: Թիվ 3 ընտրատարածքում Հարություն Ղարագյոզյանից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Կարեն Առաքելյանն է (3653), որը նույնպես ընտրություններից հետո ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ: Հետևաբար` Հարություն Ղարագյոզյանի մանդատը կստանա Հակոբ Նազարյանը, որը թիվ 3 ընտրատարածքում հավաքել է 3569 ձայն:

Նմանատիպ նյութեր