211652_close_icon
views-count2935 դիտում article-date 15:56 22-05-2017

Մոսկվան կոչ է արել Վաշինգտոնին զսպվածություն ցուցաբերել Փհենյանի հրթիռային փորձարկումներին պատասխան արձագանքներում

Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին և Հյուսիս-Արևելյան Ասիայի նրա դաշնակից երկրներին առավելագույն զսպվածությունը ցուցաբերել Հյուսիսային Կորեայի կողմից իրականացվող հրթռային փորձարկումներին տրվող պատասխաններում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է Tass-ը։ Նա հաստատել է, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև այդ հարցով քննարկումներ են տեղի ունենում. «Մենք, իհարկե, գտնում ենք, որ նման կարգի գործունեությունն օգուտ չի կարող տալ գլխավոր խնդրի լուծման հարցում։ Չեմ կարող կոչ չանել ԱՄՆ-ին ու Հյուսիս-Արևելյան Ասիայի նրա դաշնակից երկրներին առավելագույն զսպվածությունը ցուցաբերել, չզբաղվել ուսումնամարզական միջոցառումների ընդլայնմամբ և ի պատասխան Փհենյանի՝ ժամանակակից ՀՕՊ համակարգերի տեղակայմամբ»։ Ըստ նրա՝ կա այլընտրանքային տարբերակ։ Նշենք, որ մայիսի 21-ին Հյուսիսային Կորեան հերթական հրթիռային փորձարկումն է իրականացրել։

Նմանատիպ նյութեր