211652_close_icon
views-count1544 դիտում article-date 14:07 22-05-2017

Հռոմի պապը 5 նոր կարդինալներ է նշանակել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնել է կաթոլիկ եկեղեցու 5 նոր կարդինալներ նշանակելու մասին։ Նշանակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 28-ին, հաղորդում է Tass գործակալությունը։ 5 կարդինալներից 4-ը ներկայացնում են տարբեր մայրցամաքներ։ Ավանդական կարմիր գլխարկներ կստանան Ժան Զերբոն՝ Բոմակոյի արքեպիսկոպոսը, Խուան Խոզե Օմելիան՝ Բարսելոնի արքեպիսկոպոսը, Անդերս Արբորկլիուսը՝ Ստոկհոլմի արքեպիսկոպոսը, Լուիզրի Լինգ Մանգհանեկհումը՝ Լաոսի առաքելական փոխանորդը և Գրեգորիո Ռոզա Չավեսը՝ Սան-Սալվադորի օժանդակ եպիսկոպոսը։ Նրանք բոլորը դեռ չեն բոլորել ծննդյան 80 տարին, հետևաբար, կարող են մասնակցել Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի հաջորդ ընտրություններին։ Բացի տարբերակիչ գլխարկից, կարդինալները տարբերվում են նաև մատանիով, կարմիր կամ մանուշակագույն զգեստով, աթոռով և նշանով։

Նմանատիպ նյութեր