211652_close_icon
views-count31530 դիտում article-date 10:24 22-05-2017

Ալավերդիում հայկական ավանդական հարսանիքի բեմադրմամբ բացվեց «Հայի տուն» մշակույթի և տուրիզմի կենտրոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 21-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում բացվեց «Հայի տուն» մշակույթի և տուրիզմի կենտրոնը: Չնայած այն հանգամանքին, որ այն գործում է արդեն շուրջ մեկ տարի, բացումը պաշտոնապես տեղի ունեցավ երեկ։ Կենտրոնի հիմնադիրներն են ամուսիններ Սոս Մարտիրոսյանը և Նադյա Անտոնյանը, ովքեր իրենց պապական տունը որոշել են դարձնել զբոսաշրջության և մշակույթի կենտրոն, որտեղ ամեն ինչ պատրաստված է հին հայկական ոճով: Կենտրոնի բացումը կազմակերպվել է ավանդական հայկական ավանդական հարսանիքի տեսքով: «Հայի տուն» մշակույթի և տուրիզմի կենտրոնում է գործում նաև «Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնի Սանահինի մասնաճյուղը, որի սաները բեմադրեցին հայկական հարսանիքը և մի շարք այլ եկեղեցական տոներ: Բացմանը ներկա էին զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը և Սանահինի վանական համալիրի վանահայր Տեր Ավետիք աբեղա Սողոմոնյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 188+
188+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր