211652_close_icon
views-count14128 դիտում article-date 23:54 21-05-2017

«Հավերժության շեմին» ֆիլմում Վան Գոգի կերպարը կմարմնավորի ամերիկացի դերասան Ուիլեմ Դեֆոն

«Հավերժության շեմին» ֆիլմում ամերիկացի դերասան Ուիլեմ Դեֆոն կմարմնավորի հոլանդացի գեղանկարիչ Վինսենէշթ Վան Գոգի կերպարը : Այդ մասին տեղեկացնում է Deadline պարբերականը: Աղբյուրը նշում է, որ ֆիլմի ռեժիսորն է լինելու Ջուլիան Շնաբելը, ով «Սկաֆանդրը և թիթեռը» ֆիլմի համար 2007-ին մրցանակի է արժանացել Կաննի կինոփառատոնի լավագույն ռեժիսորական աշխատանք անվանակարգում: «Հավերժության շեմին» ֆիլմում, որի անվանումը վերցվել է Վան Գոգի համանուն կտավից, կներկայացվի նկարչի կյանքը ֆրանսիական Արլ և Օվեր Սյուր Ուվազ քաղաքներում: Նկարահանումները կանցկացվեն Ֆրանսիայում:

Նմանատիպ նյութեր