211652_close_icon
views-count12500 դիտում article-date 23:47 21-05-2017

Թուրքիան Ուկրաինայի քաղաքացիներին կթույլատրի առանց վիզայի մուտք գործել երկիր

Թուրքիան պաշտոնապես կթույլատրի Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք ID-քարտեր ունեն, երկիր մուտք գործել առանց վիզաների` միայն ներքին փաստաթղթերի առկայությամբ:Այդ մասին գրում է է Lenta.ru-ն` մեջբերելով Ուկրաինայի Պետական միգրացիոն ծառայության նախագահ Մաքսիմ Սոկոլյուկի հաղորդագրությունը: Իր ֆեյսբուքյան գրառմանը կից վերջինս ներկայացրել է Կիևի և Անկարայի միջև համաձայնագիրը: Համաձայնագրից հետևում է, որ ուկրաինացիներն առանց մուտքի արտոնագրի Թուրքիայի տարածքում կկարողանան գտնվել 90 օր յուրաքանչյուր 180-օրյա ժամկետի ընթացքում: Մինչ այս Թուրքիա մեկնելու համար ուկրաինացիները պետք է արտասահմանյան անձնագիր ունենային:

Նմանատիպ նյութեր