211652_close_icon
views-count8276 դիտում article-date 23:29 21-05-2017

Կոլումբիայի Բուենավերտուրա քաղաքում բողոքի ակցիաների ընթացքում մեկ մարդ է զոհվել

Ավելի քան 80 մարդ է ձերբակալվել Կոլումբիայի Բուենավերտուրա քաղաքում բողոքի ակցիաների ընթացքում իրականացրած վանդալիզմի մեղադրանքով: Այդ մասին հայտնում է Euronews-ը: Հայտնի է, որ կան մեկ զոհ և ավելի քան 10 վիրավորներ: Ցուցարարները խանութներ են կողոպտել, ոստիկանների վրա քարեր նետել, անվադողեր այրել, նաև արգելափակել են մի քանի ավտոճանապարհներ: : Երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը Twitter-ի իր էջում գրել է, որ իշխանությունները հարգում են գործադուլի իրավունքը, սակայն վանդալիզմն ու կողոպուտն անթույլատրելի են:

Նմանատիպ նյութեր