211652_close_icon
views-count7243 դիտում article-date 22:33 21-05-2017

Իսրայելի վարչապետը Թրամփի հետ կքննարկի Պաղեստինում խաղաղության հարցը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մտադիր է քննարկել պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությունները: Այդ մասին հայտնում է DW.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ` այս մասին իսրայելցի գործիչը հայտարարել է կիրակի նախարարների հետ անցկացրած նիստում: Նեթանյահուի խոսքով` Թրամփի հետ բանակցությունների այլ թեմաներից են նաև երկու երկրի միջև հարաբերությունների, առաջին հերթին` անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման ուղիները: Թրամփը Իսրայել և Պաղեստինյան ինքնավարություն պետական այցով կժամանի մայիսի 22-ին:

Նմանատիպ նյութեր