211652_close_icon
views-count28249 դիտում article-date 12:42 21-05-2017

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 52-ամյա վարորդը Mercedes-ով մոտ 60մ գլորվելով՝ հայտնվել է ձորում. նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Սպանդարյան գյուղի բնակիչ, 52-ամյա Սիազնիկ Ղուկասյանը Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 35 ՕV 207 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Գագիկ Վարդանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննիչ Վոլոդյա Լոռեցյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվորեն ժամանել են նաև Արթիկի հրշեջ-փրկարարները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր