211652_close_icon
views-count20469 դիտում article-date 22:04 20-05-2017

"Վիրտուալ հակառակորդը" խոցվեց Հանուն հայ զինվորի ՀԿ անդամների կողմից.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Թիրախը խոցված է»: Այս ազդանշանն էին ամեն անգամ լսում «Հանուն հայ զինվորի» ՀԿ անդամները, երբ դիպուկ խոցում էին «վիրտուալ հակառակորդի» թիրախները: ՀՀ ՊՆ N զորամաս հասարակական կազմակերպության կատարած այցը ուղղված էր անդամների շրջանում կրակային պատրաստության որակի և մարտական ոգու բարձրացմանը: «Հակառակորդի կողմից սահմանին անընդհատ պահպանվող լարվածությունը մեզ ստիպում է ամեն պահի զգոն ու պատրաստ լինել, ինչի համար էլ կազմակերպվում են ՀՀ և Արցախի զորամասեր կատարվող այցերն ու կրակային պատրաստության դասընթացները»,- նշեց «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը: Հյուրընկալող զորամասի անձնակազմը ներկայացրեց մի քանի զինատեսակներ, ծանոթացրեց դրանց կիրառությանը, իսկ տեսական նյութը յուրացնելուց հետո հասարակական կազմակերպության անդամները մոտեցան կրակային պատրաստության վարժասարքին, որի միջոցով էլ գործնականում ցուցադրեցին իրենց յուրացրածը: Նյութը պատրաստեց՝ Նորայր Շողիկյանը Լուսանկարները՝ Իննա Թումանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր