211652_close_icon
views-count11451 դիտում article-date 20:36 20-05-2017

Թանգարանների գիշեր-ը Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում.

Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառումները Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում մեկնարկեց հանդիպում-քննարկումով: Հյուրը Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն էր: Այս տարվա կարգախոսն էր Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում¦: Հանդիպմանը մասնակցում էին գրող, գեղանկարիչ Արևշատ Ավագյանը, ՆորՆորքի 1-ին զանգվածի կենտրոնական գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը, Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի ուսուցչական կազմը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դասախոսներ, մտավորականներ: Հավատարիմ մնալով խորաագրին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության (ԻԿՕՄՕՍ) հայաստանյան կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը ներկայացրեց օրվա խորհուրդն ու նպատակները: Քննարկվեցին թանգարանների դերն ու նշանակությունը, առավել արդյունավետ աշխատելու անհրաժեշտությունը, մշակութային կառույցների հնարավոր համագործակցությունը: Անդրադարձ կատարվեց Հայաստանի և նրա սահմաններից դուրս գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցում ծագած դժվարություններին ու դրանց հնարավոր լուծումներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր