211652_close_icon
views-count77081 դիտում article-date 17:09 20-05-2017

Ի տարբերություն Արաբկիրի թաղապետի թեկնածուի՝ Շենգավիթի թաղապետի թեկնածուն քրեական անցյալ չունի և «ինտրիգների» սիրահար չէ

Առաջիկայում՝ Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո /գաղտնիք չէ, որ քաղաքապետ է վերընտրվելու Տարոն Մարգարյանը/ իրենց պաշտոններից ազատվելու են Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը, ով Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի եղբայրն է/, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար, «Լիդեր» մականվամբ, իսկ երիտասարդ տարիներին որպես «Ռոմանտիկ ճկույթ» մականունը ստացած Հովհաննես Վարդանյանը։ Վերջինս Արաբկիր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Հայ Հեղափոխական Դաշնակցության քվոտայով։ Մեր տեղեկություններով՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի համար լուռ պայքար է տանում Արաբկիրի նախկին թաղապետ, «Շտիրլից Աբո» մականվամբ Ալբերտ Երիցյանը, ով իր շրջապատի միջոցով «մեսիջներ» է ուղարկում Արաբկիր վարչական շրջանի բնակիչներին, որ «ամենավերևներում» որոշվել է՝ Արաբիրի թաղապետն ինքն է լինելու, մինչդեռ շատ արաբկիրցիներ էլ ասում են, որ նա դեռ իր որդիների քրեական անցյալը չմաքրած՝ հիմա էլ ուզում է նորից «թամբել Արաբկիրի թաղապետի բազկաթոռին»։ Շենգավիթ վարչական շրջանում, ըստ տեղեկությունների, թաղապետի ֆավորիտ է համարվում Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի օգնականը՝ Գևորգ Ստեփանյանը, ով, ի դեպ, ԱԺ ընտրությունների ժամանակ մեծ աշխատանք էր կատարել «իր նեղ կռուգով», որ Շենգավիթում մեծ ձայներ է հավաքել ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը։ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ նույնպես Գ. Ստեփանյանը փայլուն աշխատանքներ է կատարել Տարոն Մարգարյանի և նրա թիմի հաղթանակի համար, ու հիմա, եթե անակնկալներ չլինեն, ամենահավանական թեկնածուն Գ. Ստեփանյանն է, ով, ի դեպ, կրթված է, մարդկանց հետ ունի շփվելու ունակություն, երիտասարդ կադր է և նրա թեկնածությանը դեմ չէ նաև Սամվել Ալեքսանյանը, ով «Փարվանայում» օրերս տեղի ունեցած մի կերուխումի ժամանակ ասել է. «Գեներալի օգնականը ինձ պադվադիտ չարեց, պադվադիտ չարեց նաև Տարոնին, ու հիմա եկել է պարտքը վերադարձնելու ժամանակը, և ես կուզենամ, որ Շենգավիթի թաղապետ նշանակվի հենց նա»։ [b]Շենգավիթի թաղապետի հավանական թեկնածու Գ. Ստեփանյանն է [/b] [img]http://shamshyan.com/ups/images/013952800149528582146685.jpg[/img]

Նմանատիպ նյութեր