4730 դիտում
16:02 20-05-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ Նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի և այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Վստահ եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում բարեկամ և հարևան Իրանը կշարունակի իր վերընթաց զարգացման ուղին՝ կարևոր և նշանակալի ներդրում ունենալով տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գործում:
Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր բնագավառներում՝ արձանագրելով մեր ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ Ձեր նախաձեռնություններում, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում
Նմանատիպ նյութեր
10474 դիտում
17:14 09-01-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին
5972 դիտում
17:00 07-06-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին
6318 դիտում
12:06 13-11-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ
Այս բաժնից
412 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
226 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը