211652_close_icon
views-count6466 դիտում article-date 14:26 20-05-2017

Ավետ Բարսեղյանը և Սերգեյ Սմբատյանը հունիսի 1-ին երեխաների համար կներկայացնեն «7» նախագիծը

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և սիրված հաղորդավար Ավետ Բարսեղյանի նախաձեռնությամբ կներկայացնեն «7» նախագիծը: Համերգը տեղի կունենա ժամը 19.00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից։ Երեխաների և նրանց ծնողների համար նախատեսված այս ինտերակտիվ համերգ երեկոն կրթադաստիարակչական նշանակություն ունի: Համերգ-շոու ծրագրի ընթացքում հանդիսատեսը նվագախմբի կատարմամբ ոչ միայն կունկնդրի դասական երաժշտարվեստի սիրված ու հայտնի ստեղծագործություններ, այլև ակտիվ մասնակցություն կունենա միջոցառմանը: Դասական երաժշտությունը կուղեկցվի ծանոթություններով՝ կներկայացվեն 7 հրաշալիքները, ծիածանի 7 գույները, 7 նոտաները, 7 առաքինությունները և այլն։ Երեխաները կտեղեկանան նաև, թե ինչ է նվագախումբը, ինչ դեր ունի դիրիժորը և այլն։ Երեկոյի ընթացքում սպասվում են յուրահատուկ անակնկալներ: Նախագիծն իրականացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։

Նմանատիպ նյութեր