211652_close_icon
views-count3141 դիտում article-date 15:59 20-05-2017

ՀՀ կառավարության և քաղհասարակության միջև տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերի քննարկում

Մայիսի 19-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ կառավարության և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև հանդիպում, որի նպատակն էր քննարկել ՀՀ-ԵՄ 2017-2020թթ. գործընկերության առաջնայնությունների փաստաթղթի ուրվագիծը, ինչպես նաև համապատասխան ուղղություններով համատեղ աշխատանքի հնարավորությունները: Հանդիպմանը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչէ Գաբրիելյանը, մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի, տնտեսական զարգացման ու ներդրումների, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների և արդարադատության նախարարների տեղակալները, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի գործադիր կոմիտեի, քարտուղարության ու մի շարք անդամ կազմակերպություւնների ներկայացուցիչներ: Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել երկխոսությունը Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր