211652_close_icon
views-count11746 դիտում article-date 21:33 19-05-2017

Մինսկում մեկնարկեց Եվրոպայի սամբոյի առաջնությունը. Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 19-ին, Մինսկում մեկնարկեց Եվրոպայի սամբոյի առաջնությունը՝ մասնակցությամբ 26 երկիր ներկայացնող շուրջ 300 մարզիկ-մարզուհու: Մրցումների առաջին օրը մեր մարզիկներից մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, ով ի դեպ, ծառայում է Բանակի կենտրոնական մարզական ակումբում, արժանացավ բրոնզի մեդալի, իսկ մարզական սամբոյի 52 կգ ք/կ-ում վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը և հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն: Ի դեպ, Տիգրանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով: Մրցումները կավարտվեն մայիսի 21-ին: [b] Հայաստանի սամբոյի ֆեդերացիա www.sambo.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր