211652_close_icon
views-count8631 դիտում article-date 21:42 19-05-2017

Մյունխենի կենտրոնում տղամարդ է ինքնահրկիզվել

Մյունխենի կենտրոնում 54-ամյա տղամարդը ինքնահրկիզվել է: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Նա իր մեքենայով գնացել է քաղաքի կենտրոն, իր վրա մի քանի լիտր բենզին լցրել և ինքնահրկիզվել: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մեկ ժամ անց մահացել է: Նրա մեքենայում հայտնաբերվել են ցուցապաստառներ` վրան լոզունգներ գրված: Այժմ Մյունխենի ոստիկանները պարզում են տղամարդու ինքնահրկիզման դրդապատճառները:

Նմանատիպ նյութեր