211652_close_icon
views-count13804 դիտում article-date 22:57 19-05-2017

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնել է մեկշաբաթյա մասնագիտական դասընթաց «Ռազմական լրագրություն» խորագրով

ՀՀ պաշտպանության նախարարությունը ս.թ. մայիսի 29-ից մինչև հունիսի 4-ը նախաձեռնել է մեկշաբաթյա մասնագիտական դասընթաց «Ռազմական լրագրություն» խորագրով: Դասընթացի նպատակն է` աջակցել ԶԼՄ ներկայացուցիչներին ռազմական ոլորտն առավել գրագետ և մասնագիտորեն լուսաբանելու համար: Դասընթացի ծրագիրը բաղկացած է տեսական և գործնական փուլերից: Դասընթացի առաջին փուլն անցկացվելու է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Դասընթացի մասնակիցները կհանդիպեն ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ, կունկնդրեն մասնագիտական դասախոսություններ, կմասնակցեն պաշտպանական ոլորտին առնչվող քննարկումների և գործնական պարապմունքների: Դասընթացի շրջանակում նախատեսվում է նաև եռօրյա այց Արցախի Հանրապետություն: Դասընթացին կարող են մասնակցել միայն ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտի ձևը: (լրացնել դիմում-հայտը) Դիմում-հայտերն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 25-ը: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 093-47-84-74 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր