211652_close_icon
views-count7110 դիտում article-date 19:19 19-05-2017

Կալանավորվել է «Դիլիջան ազգային պարկ»-ի «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահը

«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով երկու անձ կալանավորվել է: Ինչպես արդեն հաղորդել էինք, մայիսի 11-ին Տավուշի մարզի դատախազության կողմից «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ապօրինի ծառահատում թույլ տալու համար կաշառք ստանալու փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչը ձերբակալվել էր: Տեսուչին առաջադրվել է մեղադրանք, որից հետո վերջինս կալանավորվել է: Նույն քրեական գործով ձեռնարկված միջոցներով տվյալներ են ստացվել, որ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահ Կ.Պ-ն, նույն կազմակերպության պաշտոնատար անձի՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչ Ա. Ս-ի հետ նախնական համաձայնությամբ 2017թ. մարտ ամսվա ընթացքում Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Ս.Թ-ից ստացել է 140.000 ՀՀ դրամ կաշառք՝ վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողության ՝«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնից ապօրինի հատված ծառերը և փայտանյութն ապօրինաբար անտառից դուրս բերումը և Ս.Թ-ի կողմից սեփական հայեցողությամբ տնօրինումը թույլ տալու համար: Ավագ անտառապահ Կ.Պ-ին ևս մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ խմբով կաշառք ստանալու համար և վերջինս կալանավորվել է: [b]ՀՀ դատախազություն[/b]

Նմանատիպ նյութեր