211652_close_icon
views-count5486 դիտում article-date 20:39 19-05-2017

Վրաստանը կքրեականացնի կանանց դեմ ուղղված ու ընտանեկան բռնության հետ կապված գործողությունները

Վրաստանը պաշտոնապես միացել է կանանց հանդեպ բռնության և ընտանեկան բռնության դեմ Եվրախորհրդի կոնվենցիային: Այդ մասին պաշտոնապես հայտատարվել է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստին: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2017թ-ի սեպտեմբերի 1-ից: Դա նշանակում է, որ, իր վերցրած պրտավորությունների համաձայն, Վրաստանը պետք է սկսի քրեականացնել կանանց դեմ ուղղված ու ընտանեկան բռնության հետ կապված գործողությունները: Կոնվենցիայի համաձայն՝ քրեականացումը կվերաբերի այնպիսի գործողությունների, ինչպիսիք են հոգեբանական և ֆիզիկական բռնությունը, սեռական բռնությունն ու բռնաբարությունը, հետապնդումը, սեռական օրգանների խեղումը, բռնի ամուսնությունը, բռնի աբորտը, ստերիլիզացիան: Վրաստանը դարձավ 23-րդ երկիրը, որը վավերացրեց կոնվենցիան: Կոնվենցիայի անդամները բռնությունը կանխարգեելու և տուժածներին պաշտպանելու պարտավորություն են վերցնում: Այդ իրավական գործիքը կանանց հանդեպ բռնության ցանկացած ձև և խախտողների քրեական պատասխանատվություն է ենթադրում: Բռնության դեմ կոնվենցիան ստորագրողները պարտավոր են ապահովել, որ մշակույթն ու ավանդույթները և այսպես կոչված «արժանապատվությունը» չհամարեն բռնությունն արդարացնող գործոն: Անմիջական սպառնալիքի առաջացման դեպքում ոստիկանությանն իրավունք է տրվում տնից դուրս բերելու մեղավորին: Կոնվենցիային միացած երկիրը պետք է ապահովի ապաստանների և ռեֆերալ ճգնաժամային կենտրոնների հեշտ հասանելիությունը և շուրջօրյա «թեժ գիծ»: Կանանց և աղջիկների պաշտպանության հետ մեկտեղ կոնվենցիան ենթադրում է նաև արական սեռի պաշտպանություն: Վրաստանում կանանց հանդեպ բռնության և ընտանեկան բռնության հարցերը բավականին սուր են դրված: Միայն նախորդ՝ 2016թ-ին 13 կին է սպանվել ընտանեկան բռնության ժամանակ: Առողջությանը վնաս հասցնելու դեպքերի քանակը գերազանցել է 2000-ը: Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ 2016թ-ին ձերբակալության 2877 թույլտվություն է տրվել, իսկ 2017թ-ին, ներառյալ ապրիլը, արդեն 752: [url=https://jam-news.net/?p=39141&lang=hy]JamNews[/url]

Նմանատիպ նյութեր