211652_close_icon
views-count9961 դիտում article-date 22:14 19-05-2017

Թանգարանային գիշերը Հայ կամավորների միության կամավորի ուղեկցությամբ անգլերեն լեզվով շրջայց կիրականացվի

«Հայ կամավորների միության» կամավոր՝ Հեդեր Քոնյերսը (Կանադա), ով կամավորում է «Էրեբունի արգելոց թանգարանում» թանգարանային գիշեր միջոցառման շրջանակում ունենալու է շրջայց անգլերեն լեզվով Երևան ժամանած հյուրերի համար: Շրջայցը մեկնարկելու է մայիսի 20-ին, ժամը 18:00-ից: Հեդերը ունի մագիստրոսի կոչում արվեստի և մշակույթի կառավարման ոլորտում՝ Տորոնտոյի Համբեր համալսարանից և ավելի քան 3 տարվա փորձ մշակութային և թանգարանային ոլորտում: Ինչպես ասում է Հեդերը չնայած նրան, որ նա դեռ նոր է սկսել իր փորձառությունը Էրեբունի թանգարանում, նա տեսնում է բազմաթիվ հնարավորություններ իր հմտությունները կիրառելու, ինչպես նաև նոր գիտելիքներ ձեռք բերելու Հայաստանյան թանգարանային կառավարման փորձից: Սիրով կսպասենք ձեզ թանգարանում [b] «Հայ կամավորների միության» մասին[/b] «Հայ կամավորների միություն» Հայաստանում գործող կամավորական կազմակերպություն է։ Այն հնարավորություն է ընձեռում օտարերկրյա անհատներին գալ Հայաստան և իրենց ներդրումն ունենալ երկրի տնտեսական և սոցիալական զարգացման գործում կարճատև կամ երկարատև կամավորական աշխատանքի միջոցով։ https://www.armenianvolunteer.org/ [b]«Հայ կամավորների միության» մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին, էլ. հասցե՝ [email protected] [/b]

Նմանատիպ նյութեր