211652_close_icon
views-count10953 դիտում article-date 20:15 19-05-2017

Տավուշի մարզի Բերդ համայնքն արդեն նոր կոմբայն ունի

Տավուշի մարզի Բերդ համայնքն արդեն նոր կոմբայն ունի: Նիվա էֆեկտ մակնիշի հացահատիկահավաք կոմբայնը ձեռք է բերվել Բերդ համայնքի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և Հայաստանի ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) համատեղ ջանքերով՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: Համայնքը կոմբայնի ձեռքբերման համար ներդրել է 11.5 մլն դրամ, Հայ օգնության ֆոնդը՝ 7մլն դրամ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը՝ 9մլն. դրամ: «Կոմբայնը կնպաստի համայնքի և շրջանի հողագործության զարգացմանը՝ բարձրացնելով բերքահավաքի արդյունավետությունը և արդյունավետ կազմակերպումը, որն էլ իր հերթին կնպաստի մշակվող հողատարածքների ընդլայնմանը»,- նշեց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: Բերդ համայնքում հացահատիկի մշակմամբ է զբաղվում մոտ 200 տնտեսություն: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տեղական տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար Արտակ Դադոյանը տեղեկացրեց, որ կոմբայնի ձեռքբերման գաղափարն առաջարկել են ֆերմերները՝ հիմնվելով Տավուշի մարզում անցկացված տնտեսական վերլուծությունների վրա: [i]# # # 2013 թ. սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը, «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD):[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր