211652_close_icon
views-count3855 դիտում article-date 17:27 19-05-2017

Հունաստանը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկներին չմասնակցել թուրքական զորավարժություններին որպես դիտորդ

Թուրքական ԶՈւ-ն այս տարի ծովային զորավարժություններ է անցկացնում է մայիսի 13-26-ը Էգեյան և Միջերկրական ծովերում։ Թուրքիան նաև հրավիրել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ մասնակցելու զորավարժություններին որպես դիտորդ։ Հունաստանը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին որպես դիտորդ չմասնակցել Թուրքիայի զորավարժություններին. այս մասին հայտնում է թուրքական haberler.com կայքը։ Անկարայում Հունաստանի դեսպան Կիրյակոս Լուկակիսը պաշտոնական նամակ է հղել ՆԱՏՕ-ի անդամ երկրների իշխանություններին և հայտնել, որ այդ զորավարժությունների ընթացքում Թուրքիան խախտում է Հունաստանի հետ օդային ու ծովային սահմանը, և կոչ է արել չմասնակցել այդ զորավարժություններին։ Այս կոչի պատճառ է հանդիսացել այն, որ օրեր առաջ թուրքական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները խախտել են Հունաստանի օդային սահմանն Էգեյան ծովի հյուսիս-արևելյան, կենտրոնական և հարավ-արևելյան մի շարք հատվածներում։ Դա տեղի է ունեցել շուրջ 141 անգամ։ Գրեթե նույն ժամանակահատվածում թուրքական երկու նավեր, չպահպանելով թույլատրելի հեռավորությունը, մոտեցել են հունական կղզիներից մեկին:

Նմանատիպ նյութեր