211652_close_icon
views-count3694 դիտում article-date 17:06 19-05-2017

Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում գրանցված ընտրողների թիվը մոտ 10.000 է

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բացված ընտրատեղամասում նախագահական ընտրությունների քվեարկությունն անցնում է բնականոն հունով: «Արմենպրես»-ին Իրանի դեսպանատնից տեղեկացրել են, որ ընտրատեղամասը բացվել է Երևանի ժամանակով ժամը 08:00-ին, նախատեսված է, որ կփակվի 18:00-ին: Դեսպանատնից փոխանցել են, որ ընտրողների այցելության բավական ակտիվություն է նկատվում, և եթե անհրաժեշտություն լինի՝ հնարավոր է քվեարկության ժամը երկարացնել: Հայաստանում ընտրելու իրավունք ունի Իրանի 10 հազարից ավելի քաղաքացի, այդ թվում, իրանահայեր:

Նմանատիպ նյութեր