211652_close_icon
views-count2888 դիտում article-date 15:46 19-05-2017

«Մոնակոն» հրաժարվել է Մբապեին 75 մլն եվրոյով վաճառել «Լիվերպուլին»

«Մոնակոն» մտադիր է իր կազմում պահել հարձակվող, այս մրցաշրջանի հայտնություն դարձած Կիլիան Մբապեին: Մոնեգասկները մերժել են «Լիվերպուլի» առաջարկը՝ խաղացողի տրանսֆերի վերաբերյալ: Մերսիսայդցիները պատրաստ են նրա համար վճարել 75 մլն եվրո: «Մոնակոն» ակնկալում է ֆրանսիացու վաճառքից ստանալ նվազագույնը 100 մլն եվրո, իսկ հնարավորության դեպքում նրան ևս մեկ մրցաշրջան պահել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մբապեի համար առաջարկել է 85 մլն եվրո, մինչդեռ ֆրանսիացիները պահանջել են 120 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր