211652_close_icon
views-count2904 դիտում article-date 16:10 19-05-2017

Հայաստանը ստորագրել է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ ԵԽ կոնվենցիան

Մայիսի 19-ին Կիպրոսում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։ Այս մասին տեղեկություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։ Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը` ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել նոր կոնվենցիան առաջինը ստորագրող Հայաստանի, Կիպրոսի, Պորտուգալիայի, Հունաստանի, Սան-Մարինոյի և Մեքսիկայի պատրաստակամությունը` պայքարելու մշակութային արժեքների նկատմամբ հանցանքների դեմ։ Հիշեցնենք, որ Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/19/1067453/]ելույթի[/url] ժամանակ ողջունել է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ընդունումը։

Նմանատիպ նյութեր